Աշխարհի երկրորդ տնտեսությունը ցույց է տալիս դանդաղման նշաններ։ Այս հանգամանքը չի կարող դրականորեն ազդել համաշխարհային տնտեսության վրա, քանի որ այդ դանդաղեցումը ենթադրում է չինական տնտեսությունից մեծ կախում ունեցող երկրներում իրավիճակի վատթարացում, որը կարող է ունենալ շղթայական ազդեցություն։
Տնտեսագետներն այն կարծիքին են, որ չինական տնտեսությունն այս ձևով արձագանքում է ԱՄՆ կողմից վարվող տարիֆային քաղաքականությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական առումով լարված իրավիճակը։
Չինաստանը պատժում է եվրոպական բանկերին
Չինական տնտեսության դադնաղեցման մասին են հայտնում փոփոխությունները, որոնք դիտվել են արդյունաբերության համախառն արտադրանքի, մանրածախ առևտրի և հիմնական կապիտալում իրականացված ներդումների ծավալներում․
Դեռևս 2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Չինաստանում արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 6․8%-ով, այն դեպքում, երբ 2025թ․ հունիսին 2024թ․ հուլիսի համեմատ աճը կազմել է մոտ 6%։
Մանրածախ առևտրի ծավալների աճը 2025թ․ հուլիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ կազմել է մոտ 4%։ Վերջինս արձանագրվել է այն պարագայում, երբ կանխատեսումների համաձայն, մանրածախ առևտրի ծավալների աճի տեմպը հուլիսին պետք է գտնվեր 4․6% մակարդակում, իսկ 2025թ․ հունիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ արձանագրվել էր 4․8% աճ։
Հիմնական կապիտալում իրականացված ներդումների ծավալների աճի տեմպը 2025թ․ հունվար-հուլիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ հաստատվել է մոտ 2% մակարդակում, այն դեպքում ծ, երբ 2025թ․ հունվար-հունիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել էր մոտ 3%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում