Հայաստանում ավանդույթ է դարձել տարբեր փառատոների անցկացումը։ Դրանք դրական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Կայացավ նաև հայկական Գարեջրի փառատոնը. ոչ միայն խթանեց խմիչքի արտադրության ու ու վաճառքի ծավալների ավելացումը, այլև բարձրացրեց մրցակցությունն ու այդ օրերին դարձավ զբոսաշրջային գրավչություն։
Հետաքրքիր է ֆիքսել, որ 2025թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում գարեջրի արտադրության ծավալները կազմել են 15,391 տոննա` 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ աճելով մոտ 15%-ով։
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը
Դիտարկենք անցած տարիներին գրանցված ցուցանիշների դինամիկան։
2019-2024թթ․ գարեջրի արտադրության, արտահանման և ներմուծման ծավալները` ստորև․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ գարեջրի արտադրության ծավալները 2023թ․ համեմատ աճել են 6%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 11%-ով։
Գարեջրի արտահանման ծավալները 2024թ․ 2023թ․ համեմատ աճել են 32%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 41%-ով։
Գարեջրի ներմուծման ծավալները 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 9%-ով, իսկ 2019թ․ համեմատ՝ 4%-ով։
Պետք է արձանագրել, որ 2025թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ գարեջրի արտադրության ծավալների աճի տեմպը ամենաբարձրն է եղել այլ խմիչքների համապատասխան ցուցանիշների համեմատ, որոնք մի բան էլ անկումներ են արձանագրել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում