Ֆիզուլիում մզկիթ կկառուցվի որպես Թուրքմենստանի նվեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ֆիզուլիում գտնվելու ընթացքում Գուրբանգուլի Մյալիկգուլիևիչը առաջարկեց այս քաղաքում մզկիթ կառուցել որպես Թուրքմենստանի նվեր։ Եվ ես երախտագիտությամբ ընդունեցի այս առաջարկը։ Չնայած ընդամենը մեկ ամիս է անցել, մզկիթի ճարտարապետական էսքիզն արդեն պատրաստ է, և դրա հիմքը կդրվի մոտ ապագայում», — ասել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի նախաձեռնությամբ օկուպացված Արցախի տարածքում ստեղծված խոշոր հագուստի գործարանում ներկայումս աշխատում է ավելի քան երկու հարյուր մարդ։ Պետության ղեկավարի խոսքով՝ մեծամասնությունը կանայք են, և գործարանի ընդլայնման արդյունքում աշխատակիցների թիվը մի քանի անգամ կաճի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում