Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստան

1 Min Read

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է 24 ժամով՝ Վրաստանի տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով։

Այս մասին հայտնել է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում «Կարմիր կամուրջ — Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ գլխավոր գազատարի վրա արտակարգ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտության պատճառով, օգոստոսի 22-ի ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Սպառողների գազի մատակարարումը կապահովվի ներքին պաշարների և Իրանից բնական գազի մատակարարման լրացուցիչ ծավալների հաշվին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով