Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները 2025 թվականի վերջին կնվազեն 23%-ով՝ համեմատած 2024 թվականի հետ։ Այս եզրակացությանն են հանգել «Կասատկին Քոնսալթինգ» ընկերության փորձագետները արտադրության և նավթահանքային ծառայությունների շուկաների իրենց տարեկան վերանայման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նրանց կանխատեսումների համաձայն, 2026 թվականին այդ եկամուտները 2025 թվականի համեմատ կաճեն 19%-ով։
«Կասատկին Քոնսալթինգ» ընկերության կառավարիչ գործընկեր Դմիտրի Կասատկինի խոսքով՝ այս իրավիճակի հիմնական պատճառներն են ուժեղ ռուբլին և նավթի ցածր գները։ Իսկ 2026 թվականին ռուբլու թուլացումը, ինչպես նաև Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ իրավիճակի բարելավումը, նույնպես խթան կդառնան նավթի և գազի արդյունաբերության համար։
Մենք կանխատեսման մեջ չենք ներառում աշխարհաքաղաքական փոփոխությունները բարձր անորոշության պատճառով, նշում է «Իզվեստիա»-ի զրուցակիցը։
Մասնագետը հավելեց, որ ինքը սպասում է, որ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը 2025 թվականի վերջին կկազմի 15-16%, իսկ 2026 թվականի վերջին՝ 10-12%: Հուլիսի վերջին Կենտրոնական բանկն արդեն իջեցրել էր հիմնական տոկոսադրույքը 20%-ից մինչև 18%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում