Թրամփը չի վճարի շուրջ 500 միլիոն դոլար

1 Min Read

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփին խարդախության համար նշանակված 465 միլիոն դոլարի քաղաքացիական տուգանքը, հաղորդում է Axios-ը։

2024 թվականի փետրվարին Նյու Յորքի նահանգային դատարանը Թրամփին և նրա ընկերությանը մեղավոր ճանաչեց ֆինանսական խարդախության մեջ։

Նա մեղադրվեց իր ակտիվների արժեքը մեծացնելու մեջ՝ վարկերի և ապահովագրության համար բարենպաստ պայմաններ ստանալու համար։

Դատարանը Թրամփին պարտավորեցրեց վճարել 465 միլիոն դոլարի տուգանք։

Ավելի ուշ վերաքննիչ դատարանը թույլ տվեց վճարման հետաձգում՝ երաշխիք տրամադրելու պայմանով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով