ՀՀ վարչապետի աշխատակազմը այս տարվա երկրորդ կիսամյակում 1,093,750 դոլարին համարժեք դրամ կստանա՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար։
Հարցն ընդգրկվել էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ըստ նախագծի հիմանվորման, կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում