
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ
663 միլիոն դրամի վնաս։

Որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց արգելանք է դրվել մոտ
9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժողության գույքի վրա։

Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ են գտնվում մոտ
66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։