Շաբաթվա թոփ 5 ապրանքները Հայաստանում․ ի՞նչ են նախընտրում առցանց գնորդները

3 Min Read

Հայաստանում էլեկտրոնային առևտուրը շարունակաբար զարգանում է՝ ընդգրկելով առօրյա սպառման ապրանքների ավելի ու ավելի լայն շրջանակ։ Այսօր հայ սպառողները վստահորեն ընտրում են առցանց գնումներ ոչ միայն հագուստի ու տեխնիկայի, այլև ամենատարբեր կարիքների համար՝ սկսած մանկական սննդից մինչև մաքրող միջոցներ ու տեքստիլ։

Wildberries-ը վերլուծել է Հայաստանից կատարված վերջին շաբաթվա պատվերները և կազմել է կրկնակի թոփ-5 վարկանիշ՝ ըստ վաճառված ապրանքների գնի և քանակի։

Ամենաթանկ գնումները

Շաբաթվա ամենաթանկ գնման ցանկում ընդգրկվել են ինչպես մասնագիտական տեխնիկա, այնպես էլ անձնական և ընտանեկան օգտագործման պարագաներ։

Ֆրեոնը պահանջված է սառնարանային և օդորակման համակարգերի ոլորտում։ Այն հիմնականում պատվիրում են սպասարկման ընկերություններն ու մասնագետները, ովքեր աշխատում են սառեցման և օդորակման համակարգերի հետ։ Ապրանքի նկատմամբ բարձր պահանջարկը, ըստ ամենայնի, պայմանավորված է ակտիվ արդյունաբերական գործունեությամբ, որի շրջանակում նման սարքավորումների պարբերական սպասարկումը պարտադիր է։

Ջրով աշխատող ջեռուցման օդափոխիչները նույնպես վայելում են կայուն պահանջարկ՝ հատկապես արդյունաբերական և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում։ Դրանք հաճախ պատվիրում են պահեստների, արտադրամասերի և տեխնիկական տարածքների ջեռուցման նպատակով։ Պահանջարկի աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է արդյունավետ ջեռուցման լուծումների անհրաժեշտությամբ տնտեսվարող գործունեության շրջանակում։

Թոփ 5 ցանկում հայտնվել են նաև Sovik՝ հագուստի խնամքի համար նախատեսված բազմակողմանի միջոցները, և MacBook Air նոթբուքը՝ մասնագետների և ուսանողների շրջանում պահանջված բարձր արտադրողականությամբ սարք։ Այս երկու ապրանքները միաժամանակ ընդգծում են ինչպես առօրյա հարմարության, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների նկատմամբ հետաքրքրության բարձր մակարդակը։

Ամենամեծ ծավալով պատվերները

Պատվերների քանակով առաջատարը տնային հարմարավետությունն ու հիգիենան ապահովող ապրանքներն են։

Առաջին հորիզոնականում են սրբիչները։ Դրանք պատվիրում են թե՛ անձնական օգտագործման, թե՛ գրասենյակների, հյուրանոցների ու այլ հաստատությունների համար։ Եվ բազմաֆունկցիոնալությունը և մատչելի գինը ապրանքն այս շաբաթվա բացարձակ առաջատարն է դարձրել։

Երկրորդ տեղում է կրկին Sovik մաքրող միջոցներն են։ Վաճառքի բարձր ծավալները վկայում են դրա բազմակողմանիության և տարածվածության մասին՝ հատկապես տնային տնտեսություններում, որտեղ այն դարձել է առաջին անհրաժեշտության միջոց։

Հատուկ ուշադրության են արժանացել նաև մանկական հիգիենայի միջոցները։ Անձեռոցիկները՝ փակվող կափարիչով, ամենօրյա ընտրություն է երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ հարմար թե՛ տանը, թե՛ ճանապարհին։

Վարկանիշի մյուս պահանջված ապրանքներից են խցանումների դեմ նախատեսված ակտիվ կապսուլաները, ինչպես նաև փափուկ կահույքի և գորգերի մաքրող հեղուկը։ Այս ապրանքները վկայում են խոր մաքրման հարմար ու արդյունավետ լուծումների կայուն պահանջարկի մասին։

Վերլուծության արդյունքներն ընդգծում են, որ հայ գնորդները գնալով ավելի ակտիվ են դառնում առցանց գնումների հարցում՝ թե՛ առօրյա, թե՛ մասնագիտական կարիքների համար։ Էլեկտրոնային առևտուրը տարածաշրջանում շարունակաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ դառնալով ժամանակակից սպառողական մշակույթի անբաժանելի մաս՝ շնորհիվ հարմարավետության, լայն տեսականու և արագ առաքման։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով