Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է

1 Min Read

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը» (OAG) հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։ Սույն թվականի օգոստոսին ամբողջ աշխարհում վաճառքի հանված նստատեղերի թիվը հասել է 555 մլն 199.000-ի, ինչը 2.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

Ըստ տարածաշրջանների՝ առաջին տեղում 125.4 մլն հասանելի տեղերով Արևմտյան Եվրոպան է, նրան հաջորդում են Հյուսիս-արևելյան Ասիան՝ 124.2 մլն հասանելի տեղով և Հյուսիսային Ամերիկան՝ 116.7 մլն հասանելի տեղով։

ԱՄՆ-ի ավիաընկերություններն առաջատար են, մասնավորապես  «American Airlines»-ն առաջարկել է ամենաշատ տեղերը՝ 192. 871։

Իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ը (THY) առաջատարն է Եվրոպայում՝ 109.682 տեղով։

«Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը»-ը նաև հրապարակել է աշխարհի ամենածանրաբեռնված ավիաուղղությունները։ Այդ ցանկը գլխավորում է Իսպանիա-Մեծ Բրիտանիան՝ 5.9 մլն  տեղով։

Վերջինիս հաջորդում է Մեքսիկա-ԱՄՆ-ն ՝ 4.5 մլն տեղով, իսկ Կանադա-ԱՄՆ-ն՝ երրորդն է 3.5 մլն տեղով։ Գերմանիա-Իսպանիան չորրորդն է՝ 3.3 մլն  տեղով։ Հինգերորդ տեղում Գերմանիա-Թուրքիան ՝ 2.99 մլն տեղով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով