Տարածաշրջանային նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման տարբեր փուլերում որոշիչ է լինելու երիտասարդների գործունեությունը, ինչն էապես կարող է ազդել հարևան երկրների և աշխարհի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների կառուցման վրա։
Երիտասարդությանը սեփական երկրում պահելը պետք է լինի պետական քաղաքականության առաջնահերթություն։
Առաջին հերթին պետք է լուծել երիտասարդների համար գրավիչ աշխատատեղերի ապահովման խնդիրը։ Նկատենք, որ 2025թ․ հունիսի դրությամբ առաջին անգամ աշխատանք փնտրողների թվաքանակը Հայաստանում կազմել է 15,384 մարդ` մոտ 36%-ը կամ 5,521 մարդ երիտասարդներ։
Ի դեպ, առաջին անգամ աշխատանք փնտրողների 65%-ը կանայք են, միայն 35%-ը՝ տղամարդիկ։
Ընդհանուր առմամբ առաջարկ փնտրող երիտասարդների թվաքանակը 2025թ․ հունիսին կազմել է 9,891 մարդ, որոնք Երևանի և ՀՀ մարզերի միջև բաշխված են հետևյալ կերպ․
Աշխատանք փնտրող երիտասարդների շուրջ 24%-ը Արարատի մարզում է։ Նրանց թիվը 2024թ․ նույն ամսվա համեմատ կրճատվել է 0,3%-ով։
Հաջորդիվ Կոտայքի մարզն է`մոտ 16% մասնաբաժնով։ Այստեղ աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը 2024թ․ հունիսի համեմատ կրճատվել է մոտ 3%-ով։
Երրորդ տեղում են Երևանը և Լոռին՝ մոտ 10% մասնաբաժնով։ Ընդ որում՝ 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը Երևանում կրճատվել է մոտ 37%-ով, իսկ Լոռիում՝ 15%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում