Վերջերս Հայատանում էր գտնվում Իրանի նախագահը. տարածաշրջանի երկրների ղեկավարներից առաջին այցը՝ վաշինգտոնյան հայտնի եռակողմ հանդիպումից հետո։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների հետ կապված Իրանն ուներ իր մտահոգությունները, որոնք հենց իրանական կողմի պնդումներով փարատվել են։
Իրանը ՀՀ բարեկամ երկիր է. երկու երկրները տնտեսական տարատեսակ թելերով կապված են իրար հետ։ Իրանն էական մասնակցություն ունի ՀՀ տնտեսությունում, որի մասին վկայում են վիճակագրական տվյալները․
Այսպես, կարևոր դդր ունեն զբոսաշրջային այցելությունները. Հայաստան են այցելում իրանցի հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք իրենց ներդրումն են ունենում ՀՀ զբոսաշրջության ոլորտում։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 78,045 իրանցի։ Վերջիններիս թվաքանակը 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ աճել է 13%-ով։
Դեպի Իրան արտահանման ծավալները 2025թ․ առաջին կիսամյակում կազմել են $45,497,800։ Ցավոք, արտահանման ծավալները 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 14%-ով։
Հայաստան ներմուծված իրանական ապրանքների ծավալները կազմել են $297,057,700. 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10%-ով։ 2025թ․ մարտի վերջի դրությամբ իրանական ներդրումների մաքուր պաշարների ծավալները ՀՀ իրական հատվածում կազմել են ֏33,417.7 մլն, իսկ ֆինանսական հատվածում՝ ֏59,349.2 մլն։
Նկատենք, որ 2025թ․ հունիսի վերջի դրությամբ 100 իրանական ռեալն արժեր ֏0․92։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում