Հայաստանի և Երևանի բոլոր իշխանությունները տարիներ շարունակ քննարկում են աղբի վերամշակման գործարանի բացման կարևորությունը, սակայն որևէ նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունենում։ Իշխանությունների և համապատասխան կառույցների «խիստ արդյունավետ» աշխատանքի համար երևանցիները վճարում են իրենց առողջությամբ։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել 2025թ․ առաջին կիսամյակում բնապահպանության օրենսդրության հայտնաբերված խախտումների քանակը Հայաստանում ընդհանուր վերցրած․
Ներկայացնենք բնապահպանության այն ուղղությունները, որոնցում խախտումների զգալի աճ է արձանագրվել 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ։
Եվ այսպես, մթնոլորտային օդի պահպանության մասով իրավախախտումների թվաքանակը 2025թ․ առաջին կիսամյակում կազմել է 195 միավոր, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40%-ով։
Բուսական աշխարհի օգտագործման և պահպանության մասով իրավախախտումների թվաքանակը 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է շուրջ 6 անգամ՝ կազմելով 568 միավոր։
Կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության մասով իրավախախտումների թվաքանակը 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 135 միավոր։
Հողերի օգտագործման և պահպանության մասով իրավախախտումները 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ 2 անգամ՝ կազմելով 99 միավոր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում