ՀՀ-ն` առևտրաշրջանառության ծավալների ամենաբարձր աճի տեմպ արձանագրած երկրների շարքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Օրերս ծավալվող իրադարձությունների ֆոնին` մեր տարածաշրջանը սպասում է փոփոխությունների. բավականին երկար ընդմիջումից հետո պիտի որ վերսկսի փոխադարձ շահերի վրա հենված տնտեսական համագործակցությունը։ Թե երբ և որքանով դա իրականություն կդառնա, բարդ է ասել, քանի որ բարդ է առհասարակ պատկերացնել նման հանդուրժող և բարիդրացիական մթնոլորտ Հարավային Կովկասում։

Պայմանավորվածությունների ամբողջական իրագործման պարագայում առաջին հերթին կաշխուժանան առևտրային կապերը, հատկապես, Հարավային Կովկասի ներսում։ Պատկերացրեք՝ ինչ կկատարվի ՀՀ առևտրաշրջանառության հետ, երբ հանվեն սահմանափակումները, այն դեպքում, երբ ներկայումս` շրջափակման պայմաններում, Հայաստանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը առևտրաշրջանառության ծավալների աճի տեմպերով 2024թ․ 2019թ․ համեմատ։


ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը


Հայաստանի հետ վերոնշյալ ցուցակում են նաև հետևյալ երկրները․

Նկատենք, որ ցուցանիշը ցույց է տալիս առևտրաշրջանառության ծավալների աճի տեմպը 2024թ․2019թ․ համեմատ։

Կարևոր են ոչ միայն առևտրի ծավալների բացարձակ մեծությունները, որոնց մասով առաջին հորիզոնականներում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը և այլ խոշոր պետությունները։ Վերոնշյալ երկրների ստվերում են մնացել առևտրաշրջանառության ծավալների զգալի աճ արձանագրած երկրները, որոնք փորձում են իրենց տեղը զբաղեցնել համաշխարհային առևտրի օվկիանոսում։

Առևտրաշրջանառության ծավալների աճի տեմպով բարձր աճեր արձանագրած երկրների ցանկի առաջին հորիզոնականում է Գայանան, որի առևտրաշրջանառության աճի տեմպը 2024թ․ 2019թ․ համեմատ կազմել է 31%։ Գայանան դառնում է Հարավային Ամերիկայի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկը։ Վերջինիս տնտեսությունը կարողացավ շարժվել նոր, ավելի խոստումնալից ճանապարհով և դա` վրա երկրում հայտնաբերված նոր նավթային հանքերի օգնությամբ։

 Ինչպես կարելի է նկատել, Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը` 20% աճի տեմպով, որի հիմնական նախադրյալները պայմանավորված են դեպի ՌԴ վերաարտահանման ծավալների աճով։

Երրորդ տեղում է ԿԴՀ֊ն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Վերջինիս առևտրաշրջանառության ծավալները 2024թ․ 2019թ․ համեմատ աճել են 16%-ով։ Այս ցուցանիշի համար հիմք են հանդիսացել կոբալտի և պղնձի արտահանման ծավալները։

Հինգերորդ տեղում է Զիմբաբվեն` 14% արդյունքով։ Ցանկում են հայտնվել նաև ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ Ղրղզստանը, որը 16% արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը , ինչպես նաև ԱՊՀ անդամ  Տաջիկստանը՝ 10% արդյունքով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով