Չինաստանը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ սույն թվականի հոկտեմբեր ամսին երկրում տեղի ունեցավ ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության հերթական նիստը: Ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ կոմունիստական Չինաստանի պարագայում, այս հանդիպումներում ոչ միայն տեղի են ունենում բարձագույն ղեկավարության ընտրություններ, այլ նաև բարձրաձայնվում է երկրի զարգացման 5-ամյա պլանը, որն ունի ազդեցության առավել երկար ժամանակահատված՝ օրինակ մինչև 2035 թ․-ը:
Անշուշտ, մեզ այս ամբողջ պատմության մեջ հետաքրքում են տնտեսական և տեխնոլոգիական բաղադրիչները.
Գծապատկեր 1. Չինական տնտեսության զարգացման ռազմավարության նոր 5-ամյա հայեցակարգը
Առաջին հերթին ժամանակակից սոցիալիստական պետության տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել երկրի նյութական և տեխնոլոգիական բազան: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Չինաստանն ԱՄՆ-ին հակառակորդ չի դիտարկում, այլ, ընդհակառակը, նշվում է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում չին-ամերիկյան համագործակցությունը պետք է է’լ ավելի խորացնել:
Մինչդեռ աշխարհի համար մեկ տնտեսությունը՝ ԱՄՆ-ը, Չինաստանը ներառել է սեփական գոյությունը վտանգող երկրների ցուցակում:
Չինացիները նպատակ են դրել ապահովել չինական տնտեսության ներկայիս ծավալների կրկնապատկում: Այս քաղաքականությունը իրականություն դարձնելու համար Չինաստանը յուրաքանչյուր տարի պետք է ապահովի 4.7 % աճ, որը բավականին բարդ գործ է:
Չինաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը ենթադրում է չինացիների կենսամակարդակի լրջագույն աճ, որի շնորհիվ երկիրը կհայտնվի բարձր եկամուտներով երկրների ցանկում:
Երկրում թագավարակը մեծ խնդիրներ ստեղծեց՝ նպաստելով տնտեսության անկմանը: Հետևաբար, հետագա տարիներին ևս Չինաստանը վարելու է զրո թագավարակային քաղաքականություն:
Եվ վերջապես, շարունակվելու են չինական ներդրումների հոսքերը դեպի տարբեր երկրներ: Մասնավորապես, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի շրջանակներում:
Ներկայիս տնտեսական վիճակը Չինաստանում կարելի է գնահատել գերազանց՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում առկա անհանգստությունները.
Գծապատկեր 2. Չինաստանի տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագիծը
Չնայած բոլոր դժվարություններին՝ Չինաստանը 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում ապահովել է տնտեսության 3.9 % աճ, 2022 թ․-ի սեպտեմբերի դրությամբ գնաճի տպավորիչ` 2.7 % մակարդակ, և գործազրկության 5.5 % մակարդակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում