Հայաստանում գործունեություն ծավալող ոչ առևտրային բազմաթիվ կազմակերպություններ առնչվում են որոշակի ծախսերի հետ՝ արտադրանքի արտադրության, ծառայությունների մատուցման և մատակարարման հետ կապված: Այս ծախսերի բնույթի հետազոտումը էական նշանակություն ունի, քանի որ հնարավորություն կտա նաև մշակել ծախսերի նվազման հնարավոր ելքեր, որը կօգնի հայկական կազմակերպություններին դառնալ առավել մրցունակ արտաքին շուկաներում:
Նկատենք, որ 2021 թ․-ին ՀՀ ոչ առևտրային կազմակերպությունների արտադրանքի արտադրության ծախսերի ընդհանուր ծավալները կազմել են 3,306,176 մլն դրամ: Վերջինս 2020 թ․-ի համեմատ աճել է 11 %-ով:
Ուսումնասիրենք ոչ առևտրային կազմակերպությունների արտադրանքի արտադրության վրա կատարված ծախսերի կառուցվածքը Երևանի և ՀՀ մարզերի մասով.
Գծապատկեր 1. ՀՀ-ում գործունեություն ծավալող կազմակերպությունների արտադրանքի արտադրության վրա կատարված ծախսերի ծավալները Երևանում և ՀՀ մարզերում 2021 թ․-ին
Երևանում ծախսերի ծավալները կազմել են 2,139,588 մլն դրամ: Վերջինս 2020 թ․-ի համեմատ աճել է 8 %-ով: Մարզերում ծախսերի առավելագույն ծավալներ առկա են՝
- Սյունիքում՝ 286,351 մլն դրամ
- Կոտայքում՝ 270,526 մլն դրամ
- Արարատում՝ 204,801 մլն դրամ
Այս մարզերում 2021 թ․-ին, 2020 թ․-ի համեմատ, ծախսերի ծավալներն աճել են համապատասխանաբար 15 %-ով, 32 %-ով, և 8 %-ով:
Նվազագույն ծախսերի մակարդակով աչքի են ընկնում՝
- Գեղարքունիքի մարզը՝ 19,880 մլն դրամ
- Արագածոտնի մարզը՝ 22,236 մլն դրամ
- Վայոց ձորի մարզը՝ 29,686 մլն դրամ
2021 թ․-ին, 2020 թ․-ի համեմատ, Գեղարքունիքում ծախսերի ծավալներն աճել են 27 %-ով, Արագածոտոնում՝ 13 %-ով, իսկ Վայոց ձորի մարզում ծախսերի կրճատում է տեղի ունեցել 1 %-ով:
Ապրանքի արտադրության ծախսերի ծավալների էական անկում 2021 թ․-ին, 2020 թ․-ի համեմատ, դիտվել է Արմավիրում, որտեղ անկումը կազմել է 7 %, ինչի արդյունքում մարզի ոչ առևտրային կազմակերպությունների կատարած ծախսերի ծավալները հաստատվել են 110,839 մլն դրամ մակարդակում:
2022 թ․-ին, 2021 թ․-ի համեմատ, կազմակերպությունների ծախսերի 2 անգամյա աճ է արձանագրվել Տավուշի մարզում, որի արդյունքում արտադրանքի արտադրության ծախսերի ծավալները մարզում կազմել են 50,960 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում