Երևանի Խանջյան 13 հասցեում տեղի ունեցավ Հայաստանում գերմանական լեգենդար “Leica” ապրանքանիշի առաջին պաշտոնական խանութի բացումը: Այս իրադարձությունը կարևոր փուլ դարձավ ընկերության ընդլայնման գործում Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում:
Երևանյան նոր խանութում այցելուները կգտնեն թվային և ժապավենային տեսախցիկներ, օբյեկտիվներ և աքսեսուարներ, կկարողանան ստանալ մասնագիտական խորհրդատվություն, փորձարկել սարքավորումները և ոգեշնչվել Leica-ի լուսանկարչական արվեստով:
Խանութի բացումը Երևանում Leica-ի գլոբալ ռազմավարության մի մասն է, որն ուղղված է իր ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում,որտեղ վիզուալ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Երևանը՝ իր յուրահատուկ մթնոլորտով և լուսանկարիչների ակտիվ համայնքով, դարձել է ապրանքանիշի ապագա ընդլայնման քարտեզի հիմնական կիզակետերից մեկը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում:
«Երևանում Leica-ի առաջին գործընկեր խանութի բացումը կարևոր քայլ է Հարավային Կովկասի լուսանկարիչներին և սիրահարներին Leica-ի աշխարհը ներկայացնելու համար: Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և ստեղծագործական ոգին այն դարձնում են մեր ապրանքանիշի տուն, որը ստեղծվել է Գերմանիայում ավելի քան մեկ դար առաջ և արտադրվել է Վեցլարում 101 տարի»,-հայտնում է դոկտոր Անդրեաս Կաուֆման` Leica Camera AG-ի վերահսկիչ խորհրդի նախագահը։
Հայկ Սահակյանը և Արմեն Նալջյանը հանդիսանում են Leica-ի գործընկեր ընկերության ներկայացուցիչները Հայաստանում.
«Մենք հպարտ ենք ներկայացնել Leica Camera-ն Հայաստանում՝ բացելով մեր առաջին գործընկեր խանութը: Սա պարզապես խանութ չէ, այլ հանդիպման վայր նրանց համար, ովքեր գնահատում են որակը, ստեղծագործականությունը և լուսանկարչությանը ուղղված Leica-ի յուրօրինակ հայացքը։ Մենք անհամբեր սպասում ենք Երևանում Leica-ի երկրպագուների ուժեղ համայնքի ձևավորմանը»:
Leica-ն աշխարհի լուսանկարչական սարքավորումների ամենանշանավոր արտադրողներից մեկն է: Հիմնադրվելով Գերմանիայում ավելի քան մեկ դար առաջ, ընկերությունը դարձել է տեխնիկական գերազանցության և անթերի դիզայնի խորհրդանիշ: Leica տեսախցիկները ուղեկցել են համաշխարհային պատմության նշանակալի իրադարձություններին և առ այսօր մնում են պրոֆեսիոնալների և լուսանկարչությունը գնահատողների ընտրությունը:
Հայաստանում Leica-ի նորություններին կարող եք հետևել Leica ապրանքանիշի սոցիալական ցանցերում։
2025 թվականին Leica Camera AG-ն նշում է Leica I-ի 100-ամյակը, որն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1925 թվականին Լայպցիգի գարնանային տոնավաճառում։ Այն 35 մմ ձևաչափով առաջին սերիական արտադրության տեսախցիկն էր և գերազանցեց բոլոր սպասումները։ Շնորհիվ իր կոմպակտ և օգտագործողին հարմար ձևաչափի` Leica I-ը բացեց մի շարք նոր հնարավորություններ լուսանկարչության համար ։ Ամբողջ աշխարհում Leica Camera AG-ն նշում է լուսանկարչության աշխարհում հեղափոխություն կատարած տեսախցիկի տարեդարձը՝ «Leica-ի 100 տարին. դարի վկան» կարգախոսով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում