ՉԻՆԱԿԱՆ՝ ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1 Min Read

Չինաստանը ներկայացրել է իր ռազմավարությունը կանաչ տնտեսության հետագա զարգացման մասով՝ ոչ միայն սեփական, այլ նաև այլ երկրներում:

Նոր ռազմավարության համաձայն` Չինաստանը պատրաստվում է որոնել բարձր տեխնոլոգիական հնարքներ` էկոլոգիական և կլիմայական բարդագույն խնդիրները երկրում լուծելու համար: Այդ նպատակով օգտագործվելու են մեծ տվյալների, բիոտեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում առկա նորարարությունները:

Գործողությունների նոր պլանի համաձայն՝ երկրում 2021-2025 թվականներին ձևավորվելու է  կանաչ տեխնոլոգիաների նորարարական համակարգ, որը փորձելու է լուծել օդի, ջրի և հողի աղտոտման խնդիրները, նվազեցնել արտանետումների մակարդակը և պահպանել էկոհամակարգերը:

Այս գաղափարներն իրագործելու համար ստեղծվելու է ամուր ֆինանսական հենք` հարկային խթանների և նոր կանաչ տեխնոլոգիական բանկերի ներդրման ճանապարհով: Բացի այդ, չինական կառավարությունը նպաստելու է կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների է’լ ավելի մեծ չափով աջակցությանը` նորարարական կանաչ տեխնոլոգիաների  ներդրման հարցում:

Կիսվեք այս հոդվածով