Չինական Kaiwa Technology-ն հումանոիդ ռոբոտի միջոցով պատրաստվում է փոխել մայրության ապագան

1 Min Read

Չինաստանի Kaiwa Technology ընկերությունը 2026 թ․ նախատեսում է ներկայացնել հումանոիդ ռոբոտ, որի ներսում կտեղադրվի արհեստական արգանդ․ այն կկարողանա կրել և ծնունդ տալ  երեխայի։ Ըստ ընկերության հիմնադիր Չժան Ցիֆենի՝ պտուղը կզարգանա սինթետիկ ամնիոտիկ միջավայրում, ռոբոտի որովայնի խոռոչում, իսկ սնուցումն ու թթվածինը կտրամադրվեն հատուկ խողովակով։

Նման սարքի նախնական արժեքը կկազմի մոտ 14 000 դոլար։


  • Նմանատիպ տեխնոլոգիան համարվում է էթիկապես վիճահարույց, քանի որ առաջացնում է բազմաթիվ հարցեր՝ կապված ծնողական իրավունքների, երեխայի զարգացման բնական միջավայրի բացակայության և հնարավոր ռիսկերի հետ։

  • Արհեստական արգանդի գաղափարը քննարկվում է գիտական շրջանակներում դեռևս 2017 թվականից, երբ Հոլանդիայի գիտնականները ներկայացրին նման համակարգի նախնական մոդել։

  • Եթե նախագիծը հաջողվի, այն կարող է օգտագործվել ոչ միայն ծնողականության նոր մոդելների համար, այլ նաև՝ բժշկության մեջ, օրինակ՝ վաղաժամ ծնված երեխաների կյանքի պահպանման նպատակով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով