Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվել է

1 Min Read

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել են Երևանի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 33 տարեկան:
Օգոստոսի 12-ին Արարատի մարզի քրեական ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանցից մեկը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով