Ավտոբուսներում հասարակական կարգի պահպանության ծառայության ստուգումների արդյունքում առնվազն 1 տուգանք է դուրս գրվել

1 Min Read

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից հասարակական տրանսպորտում իրականացվել են ստուգումներ՝ մասնավորապես ավտոբուսներում։ Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, հիմնական ժամանակում տուգանքներ դուրս չեն գրվել, բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել արդեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Առնվազն այս պահի դրությամբ ի հայտ եկած տեխնիկական խնդիրները լուծվել են, և որևիցե խոչընդոտ այդ մասով չունենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Եթե վստահ ենք, որ այլևս տեխնիկական խնդիր չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով