Չինական Insta360 ընկերությունը հայտարարել է աշխատակիցներին 500 յուան (70 դոլար) վճարելու մասին՝ յուրաքանչյուր 500 գրամի կորստի համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Գործատուն ծրագիր է սկսել՝ խրախուսելու համար աշխատակիցներին առողջ ապրելակերպ վարել, մարզվել և ճիշտ սնվել։ Մեկ աշխատակից 90 օրվա ընթացքում նիհարել է 40 կգ և ստացել 20,000 յուան (2,800 դոլար) պարգև։ Նրա խոսքով՝ նա ուշադիր հետևել է իր սննդակարգին և ամեն օր մարզվել է 1.5 ժամ։
Նշվում է, որ ծրագրի մասնակիցները պարտավոր են ուշադիր հետևել իրենց քաշին. յուրաքանչյուր ավելացած կիլոգրամի համար գանձվում է 800 յուան (112 դոլար) տուգանք։
Ըստ 2025 թվականի մարտին The Lancet-ում հրապարակված ուսումնասիրության՝ 2021 թվականին Չինաստանում կար ավելի քան 400 միլիոն ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալած մեծահասակ՝ երկրի բնակչության մեկ երրորդից ավելին։
Կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ թիվը 2050 թվականին կարող է հասնել 630 միլիոնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում