Ռուսաստանի արտաքին պարտքը կտրուկ աճել է

1 Min Read

2025 թվականի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին պարտքը կտրուկ աճել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 323 միլիարդ դոլար, ինչը 11.1%-ով (կամ 32.2 միլիարդ դոլարով) ավելի է, քան 2025 թվականի սկզբի ցուցանիշը։

«Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին պարտքը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 323.0 միլիարդ դոլար՝ 2025 թվականի սկզբից աճելով 32.2 միլիարդ դոլարով կամ 11.1%-ով։ Ցուցանիշի դինամիկան հիմնականում որոշվել է պարտավորությունների դրական վերագնահատմամբ՝ ռուբլու ամրապնդման, ինչպես նաև պարտքային ֆինանսավորման ներգրավման արդյունքում», — նշել է Կենտրոնական բանկը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով