Ղազախստանը որոշել է վերաուղղորդել հում նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից դեպի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի ռուսական երթուղին։
Ինչպես հաղորդում է SP Global Commodities at Sea-ն, սա «տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի Azeri Light նավթի աղտոտումը խաթարել է Միջերկրածովյան արտահանման համակարգը»։
Նշվում է, որ «աղտոտում խոչընդոտել է Ղազախստանից և Թուրքմենստանից 1800 կիլոմետրանոց BTC խողովակաշարով նավթի առաքումները։ Տվյալները ցույց են տալիս, որ Կասպից ծովով երկու երկրներից նավթի առաքումները դադարեցվել են հուլիսի վերջից, ինչը Ղազախստանին ստիպում է ավելի շատ հույսը դնել օրական 1.8 միլիոն բարել CPC խողովակաշարի վրա, որն անցնում է Ռուսաստանի հարավով»։
Ադրբեջանական նավթի աղտոտման աղբյուրը դեռևս պարզ չէ։ BP-ն համագործակցում է իր գործընկերների հետ Ադրբեջանում և Թուրքիայում՝ խնդիրը լուծելու համար։ BP-ի խոսնակը նշել է, որ ընկերությունը շարունակում է հում նավթի բեռնումը Ջեյհանում և իրականացնում է որակի ապահովման նմուշառման ծրագիր։
Ղազախստանի նավթի Կասպից ծովով Բաքու առաքումները սովորաբար կատարվում են Թենգիզի և Քաշագանի նավթահանքերից, որոնք երկրի ամենամեծ և երկրորդ խոշորագույն նավթարդյունահանողներն են, ինչպես նախկինում հայտնել էին ղազախական աղբյուրները։
Թենգիզի օպերատոր «Թենգիզչևրոյլ»-ի խոսնակը նշել է, որ ընկերությունը չի մեկնաբանում իր գործունեության կամ առևտրային հարցերի կոնկրետ մանրամասները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում