ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպումից հետո։
«Հաշվի առնելով այսօր տեղի ունեցածը, չեմ կարծում, որ հիմա պետք է դրա մասին մտածեմ։ Գուցե երկու կամ երեք շաբաթ անց մտածեմ դրա մասին, բայց մենք հիմա դրա մասին մտածելու կարիք չունենք», — ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Պուտինը ոչ միայն աջակցում է Ուկրաինայում խաղաղության գաղափարին, այլև «ցանկանում է, որ դա տեղի ունենա»։ Նա ասել է, որ հրադադարը և կարգավորումը այժմ կախված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և խորհուրդ է տվել Կիևին համաձայնության գալ Մոսկվայի հետ։
Բանակցություններից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը կոչ է արել Զելենսկիին «համաձայնության գալ» Պուտինի հետ՝ առանց բացահայտելու դրա պայմանները։
«Ռուսաստանը ուժեղ է, Ուկրաինան՝ ոչ», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումն արդեն պատրաստվում է. ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը չեն հաստատել դա։
Թրամփը նաև ասել է, որ ստացել է հազարից ավելի ռազմագերիների ցուցակ։
«Ես ունեմ մի գիրք, որտեղ գրված են հազարավոր մարդիկ։ Այն ինձ այսօր տվեցին։ Հազարավոր մարդիկ, ռազմագերիներ, որոնք ազատ են արձակվելու։ Կան հազար մարդ, հազարից ավելի գերիներ», — ասել է նա։
Հարցին, թե արդյոք Ուկրաինան կհամաձայնվի դրան, Թրամփը պատասխանեց.
«Դե, նրանք ստիպված կլինեն ընդունել դա։ Նրանք ազատ կարձակվեն, նրանք ստիպված կլինեն ընդունել դա»։
Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան երկու աղբյուրների, հաղորդել է, որ Թրամփի կինը՝ Մելանյան, Պուտինին ուղղված անձնական նամակում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի հարցը։ Գործակալության տվյալներով՝ Թրամփը անձամբ է նամակը հանձնել Ալյասկայի գագաթնաժողովում բանակցությունների ժամանակ։
Երբ Զելենսկիին խորհուրդ տալու խնդրանքին ի պատասխան՝ Թրամփը պատասխանեց.
«Կարող եմ ասել, որ դա շատ ջերմ հանդիպում էր։ Նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) ուժեղ մարդ է։ Դա երկու հզոր տերությունների միջև ջերմ հանդիպում էր։ Շատ լավ է, որ մենք լավ ենք հասկանում միմյանց։ Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության։ Ուկրաինան ստիպված կլինի համաձայնվել դրան։ Գուցե նրանք «ոչ» ասեն»։
«Կնքեք համաձայնություն։ Ռուսաստանը հզոր երկիր է»։ «Նրանք (ուկրաինացիները)՝ ոչ», — հավելել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Պուտինը և Զելենսկին ցանկանում են, որ նա ներկա լինի երկու առաջնորդների միջև հնարավոր խաղաղության բանակցություններին.
«Նրանք երկուսն էլ ուզում են, որ ես այնտեղ լինեմ, և ես այնտեղ կլինեմ»։
Հարցին, թե արդյոք նա վստահ է, որ Ուկրաինայում խաղաղությունը կարող է շուտով հաստատվել, Թրամփը պատասխանեց.
«Այո, բավականին կարճ»։ Միևնույն ժամանակ, նա խոստովանեց, որ սխալվել է՝ պատերազմը համարելով «ամենահեշտ» լուծելի հակամարտությունը։ «Ես կարծում էի, որ դա ամենահեշտ տարբերակը կլինի, բայց պարզվեց, որ ամենադժվարն է», — նշեց ամերիկացի առաջնորդը։
Թրամփը Պուտինի հետ հանդիպումը որակեց որպես «գերազանց»։ «Կարծում եմ՝ հանդիպումը 10-յակ էր այն իմաստով, որ մենք հիանալի լեզու գտանք։ Եվ դա լավ է, երբ երկու խոշոր տերությունները լեզու են գտնում, հատկապես, երբ նրանք միջուկային են։ Գիտեք, մենք աշխարհում առաջինն ենք, նրանք՝ երկրորդը։ Եվ դա շատ կարևոր է։
«Սա շատ կարևոր է», — ասել նա՝ հավելելով, որ որոշ կետերի շուրջ համաձայնության հասնել հնարավոր չէ՝ առանց մանրամասներ բացահայտելու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում