«Apple» ընկերությունը շարունակում է իր կայուն առաջընթացքը՝ գրավելով նորանոր շուկաներ։ Այդուհանդերձ, Թրամփի վարած տարիֆային քաղաքականությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկարաժամկետում։ Կարճաժամկետում ընկերությունները շարժվում են նախկինում ձևավորված միջավայրի պայմաններով։
Այս համատեքստում վիճակագրական տվյալներն արձանագրում են, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ ընկերության հասույթն աճել է շուրջ 10%-ով՝ կազմելով $94 մլրդ, որը ձևավորվել է հետևյալ հիմնական բիզնես ուղղությունների օգնությամբ․
2025թ․ երկրորդ եռամսյակում հասույթի ձևավորման ամենամեծ հատվածը պատկանում է բջջային հեռախոսների վաճառքին, որից ստացված հասույթի ծավալները կազմել են $44․6 մլրդ՝ 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 13․5%-ով։
Երկրորդ տեղում են ծառայությունների մատուցումը, որի մասով հասույթի ծավալները 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են 13․3%-ով՝ հասնելով $27․4 մլրդ մակարդակին։
Երրորդ տեղում է Mac -երի իրացումը, որը 2025թ․ երկրորդ եռամսյակում ընկերությանը բերել է $8 մլրդ հասույթ` 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճելով 14․8%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում