Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը վաճառքի է հանվել 35 մլն դոլարով

1 Min Read

Շվեյցարիայում վաճառքի է հանվել աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը, որը կոչվում է The Fortune (Հաջողություն)։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ հրատարակության՝ 18,18 կարատանոց թանկարժեք քարը այդ գույնի ամենամեծ ադամանդն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում։ Նշվում է, որ աճուրդը Christie’s-ի կողմից կանցկացվի նոյեմբերի 8-ին, Ժնևում։ Լոտի նախնական արժեքը գնահատվում է 35 մլն դոլար:

Christie’s-ի գործադիր տնօրեն Մաքս Ֆոսեթի խոսքով՝ ադամանդը ասիացի կոլեկցիոներների կողմից հատուկ ուշադրության է արժանացել: «Գույնը բացառիկ է. սա իսկական վառ վարդագույն և մաքուր քար է։ Նման թանկարժեք քարեր մենք վաղուց չէինք տեսել Christie’s-ում»,- ասել է մասնագետը։

Վարդագույն ադամանդները շուկայում ամենահազվագյուտ և ամենապահանջված թանկարժեք քարերից են: 2017 թվականին Հոնկոնգի Sotheby’s (Sotheby’s) աճուրդում 59,60 կարատանոց եզակի Pink star ադամանդը վաճառվել է ռեկորդային 71,2 միլիոն դոլարով։

TAGGED:
Share This Article
1033 Comments