Որո՞նք են զբոսաշրջության ամենացանկալի ուղղությունները. Թոփ 10. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Միջազգային վերլուծաբանների կարծիքով` 2025թ․ վերելքի տարի է լինելու զբոսաշրջության համար, սակայն 2024թ. զբոսաշրջային ցանկալի ուղղությունների ցանկը կարող է գրեթե նույնությամբ պահպանվել։

Նկատենք, որ 2024թ․ զբոսաշրջիկների թվաքանակը 2023թ․ համեմատ աճել է մոտ 12%-ով՝ հասնելով 1․45 մլրդ մարդ մակարդակին։


ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, ՀՀ-ից մեկնածներինը` ավելացել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Որո՞նք են եղել 2024թ․ ճամփորդական հիմնական ուղղությունները․

Առաջին հորիզոնականում է Ֆրանսիան. զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 2%-ով՝ հասնելով 102 մլն մակարդակին։

Երկրորդ հորիզոնականում է Իսպանիան, որը 2024թ․ ընդունել է մոտ 94 մլն զբոսաշրջիկ։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է մոտ 10%-ով։

Երրորդ տեղում է ԱՄՆ-ն. երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 2024թ․2023թ․ համեմատ աճել է շուրջ 8%-ով՝ կազմելով 72,4 մլն մարդ։

Վերոնշյալ ցանկի 5-րդ հորիզոնականում է հայտնվել Իտալիան` 2024թ․ ընդունելով 57․8 մլն զբոսաշրջիկ. 2023թ․ համեմատ թիվն աճել է 1․4%-ով։

Ցուցակի 10-րդ հորիզոնականում է Թայլանդը` 36 մլն զբոսաշրջիկ։ 

2025թ․ այցելությունների ցանկում ավելանալու է Չինաստանը, որը, հաշվարկների համաձայն, կհայտնվի 4-րդ հորիզոնականում։ 10 -րդ հորիզոնականում կդիրքավորվի Միացյալ Թագավորությունը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով