Գնա՞ճ, թե գնանկում. Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսին միրգ-բանջարեղենի շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ գնաճը հաստատվել է 3․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ -0․8%  մակարդակում։ Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․

2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Վաղարշապատում՝  4․5%, Արտաշատում՝ 4․1%, Գյումրիում և Իջևանում՝ 3․9%։

2025թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ զգալի անկում է դիտվել Կապանում՝ 1․4%-ով, Գյումրիում և Գավառում՝ 1․2%-ով, և Վանաձորում՝ 1․1%-ով։


Երեք BYD էլեկտրամոբիլ Ամիօ բանկից՝ հատուկ պայմաններով


Նկատենք, որ վերոնշյալ գնաճի ցուցանիշները ցույց են տալիս իրավիճակը ընդհանուր մակարդակում, սակայն տարբեր ապրանքների և ծառայությունների գներ կարող են իրապես ավելի բարձր աճեր կամ անկումներ արձանագրել։

Այս համատեքստում նկատենք, որ ՀՀ-ում  սննդամթերքի գների աճը 2025թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 4․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է գնանկում 2․9%-ով։

Ամռանը Հայաստանում մեծ պահանջարկ է ձևավորվում մրգերի և բանջարեղենի նկատմամբ, որոնք ներառվում են սննդամթերք ապրանքախմբի մեջ։

Հետևաբար, ծանոթանանք այս երկու ապրանքամբերի մասով գների տատանումներին 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի և նախորդ ամսվա համեմատ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ մրգի գներն աճել են  4․9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գները նվազել են 2․4%-ով։

Այս թվերը ձևավորում են բավականին դրական պատկեր, սակայն մրգերի որոշ տեսակներ ամենաթեժ սեզոնին զարմացնում են իրենց գներով։ Օրինակ, 1 կգ ձմերուկի գինը Երևանի վաճառքի որոշ կետերում ֏100-120 դարձել են ֏350 դրամ։  Տարօրինակ են տանձի գները, որոնք բարձր են բոլոր ամիսներին։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ բանջարեղենի գներն աճել են  6․1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել  21․7%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով