ԱՁ գրանցումների թվաքանակը նվազել է, ՍՊԸ-ներինը` աճել. Ի՞նչ պատկեր է ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկն է ձեռնարկատիրությունը, որի օգնությամբ հնարավոր է ապահովել երկրի բարեկեցության կայուն մակարդակ։

Ձեռներեցությամբ զբաղվելը ենթադրում է որոշակի ռիսկեր ու խնդիրներ, առանց որոնց անհնար է կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները։

Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվում են հազարավոր մարդիկ՝ գործելով տնտեսության տարբեր ոլորտներում։ Դիտարկենք ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների կազմակերպաիրավական ձևերին. դրանով պայմանավորված` ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը համապատասխան հարկային ռեժիմում։

Այսպիսով, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  համաձայն՝  2025թ․ հուլիսին ՀՀ-ում պետական գրանցումների վերաբերյալ  առկա է հետևյալ վիճակագրությունը․

Ինչպես նախորդ ամիսների պարագայում, այնպես էլ 2025թ․ հուլիսին, Հայաստանում  ամենաշատ գրանցումները պատկանում են անհատ ձեռնարկատերերին՝ 2,045 միավոր, երկրորդ տեղում են ՍՊԸ-ները՝ 827 միավոր, և երրորդ տեղում ՝Հասարակական կազմակերպությունները՝ 32 միավոր։

Նկատենք, որ 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ անհատ ձեռնարկատերերի գրանցումների թվաքանակը կրճատվել է մոտ 4%-ով, իսկ ՍՊԸ գրանցումների թվաքանակն աճել է 30%-ով։ 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ հասարակական կազմակերպությունների գրանցումների թվաքանակն աճել է 10%-ով։ ՓԲԸ-ների գրանցումները 2025թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել են 22%-ով։


Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով


Վերոգրյալ անկումների և աճերի պատճառները պայմանավորված են  կազմակերպաիրավական տեսակից, որին համապատասխան` հաշվվում են հիմնադրման ծախսերը, հետագայում պետբյուջե կատարվող մուծումները, հաշվապահության վարումը, առկա ֆինանսական հնարավորությունները և այլն։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով