Չինաստանի Գուանդուն նահանգում գործող Insta360 տեսախցիկների արտադրող ընկերությունը սկսել է յուրահատուկ ակցիա՝ «Նիհարիր և վաստակիր» կարգախոսով։ Ըստ պայմանների՝ յուրաքանչյուր կորցրած 500 գրամի համար աշխատակիցը ստանում է 500 յուան (մոտ $70), իսկ հակառակ դեպքում՝ յուրաքանչյուր ավելացած 500 գրամի համար պետք է վճարի արդեն ինքը՝ 800 յուան (մոտ $112)։
Ներկայումս ոչ ոք չի տուգանվել, ընդհակառակը՝ ակցիային միացել է 99 աշխատակից, որոնք միասին նիհարել են 950 կգ և վաստակել շուրջ 1 մլն յուան ($139 389)։ Ընկերության խոսքով՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպն ու դրական վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։
Նման գաղափար Չինաստանում նոր չէ․ նախորդ տարի Wonderlab սննդային հավելումների արտադրողը մեկամսյա մրցույթ էր անցկացրել, որի ընթացքում 224 աշխատակից միասին նիհարել էին 750 կգ և կիսել 171 000 յուանի ($23 834) պարգևավճարը։
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2023-ին երկրի մեծահասակների 57%-ը ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում, և կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կարող է հասնել 65%-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում