Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ. ԱՄՆ դեսպանատուն

1 Min Read

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարևոր թարմացում է արել առանց հարցազրույցի ներկայանալու ծրագրով վիզա ստանալու իրավասության փոփոխությունների վերաբերյալ.

2025 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ.

. B-1, B-2 կամ B1/B2 տեսակի (10 տարի վավերականության ժամկետով) նոր վիզայի համար կարող են հայտ ներկայացնել այն դիմորդները, որոնց նախորդ վիզայի գործողության ժամկետը սպառվել է վերջին 12 ամիսների ընթացքում։
. Նախորդ վիզան ստանալու պահին դիմորդը եղել է առնվազն 18 տարեկան։
. 14 տարեկանից ցածր և 79 տարեկանից բարձր դիմորդները պետք է անձամբ ներկայանան հյուպատոսի հետ հարցազրույցին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով