Հինգշաբթի առավոտյան նավթը չափավոր թանկացել է՝ վերականգնելով նախօրեին կրած կորուստները ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,28 դոլարով (0,43%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,91 դոլարի: Չորեքշաբթի դրանք էժանացել են 0,49 դոլարով (0,7 տոկոսով) ՝ բարելի դիմաց հասնելով մինչև 65,63 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային աճուրդում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,25 դոլարով (0,4 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 62,9 դոլարի: Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել է 0,52 դոլարով (0,8 տոկոսով)՝ մեկ բարելի հասնելով մինչև 62,65 դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում