ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև օգոստոսի 20-ը պատժամիջոցներից ազատել է Ալյասկայում գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական գործարքները, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
The Telegraph-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին առաջարկել Ալյասկայում հազվագյուտ հանքանյութերի համատեղ մշակում։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս գաղափարը հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջիկա հանդիպման ժամանակ։
Պատերազմը դադարեցնելու խթանի համար Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանին Ալյասկայի ռեսուրսներին մուտք գործելու թույլտվությունը և ռուսական ավիացիոն արդյունաբերության դեմ պատժամիջոցների մասնակի վերացումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում