L’Oréal-ը ժամանակավորապես դադարեցրել է Twitter-ի գովազդային արշավը

1 Min Read

Ֆրանսիական կոսմետիկայի արտադրող L’Oréal-ը ժամանակավորապես դադարեցրել է Twitter-ի գովազդային արշավը, հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հիշեցնենք, որ սոցկայքը հոկտեմբերի վերջին գնել էր ձեռնարկատեր Իլոն Մասկը։

Պարբերականը նշում է, որ սոցիալական ցանցի սեփականատիրոջ փոփոխության ֆոնին ֆրանսիական ընկերությունն առաջինը չէ, որ որոշել է դադարեցնել Twitter-ում գովազդի ֆինանսավորումը։ Մասնավորապես, նույն քայլին են դիմել ամերիկյան «General Motors»-ը և այլ ընկերություններ։ Գովազդատուներին անհանգստացնում է Twitter-ում բովանդակության տարածման որոշ սահմանափակումները հանելու Մասկի ցանկությունը, գրում է թերթը։

FT-ն նաև նշում է, որ գովազդն ապահովում է Twitter-ի եկամտի մեծ մասը՝ $ 5 միլիարդ: Քանի որ որոշ գովազդատուներ արդեն հեռացել են, սոցիալական ցանցը փորձում է հանգստացնել բրենդներին՝ վստահեցնելով նրանց, որ չափավորության քաղաքականությունը մնացել է նույնը, և որ Twitter-ը «բոլորի համար հյուրընկալ» կլինի։

Կիսվեք այս հոդվածով