ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը պատրաստվում է ներդրում անել Merge Labs ստարտափում, որը, ըստ Financial Times-ի, կարող է մրցակցել Իլոն Մասկի Neuralink ընկերության հետ։ Merge Labs-ը զբաղվում է «ուղեղ–համակարգիչ» ինտերֆեյսների մշակմամբ և ծրագրում է այս նպատակով ներգրավել 850 միլիոն դոլար։
Ֆինանսավորման մի մասը կտրամադրի OpenAI-ը, մյուս մասը՝ World ընկերությունը, որը մշակում է մարդկանց օնլայն նույնականացման համակարգ աչքի սկանավորման միջոցով։
Իլոն Մասկը հիմնադրել է Neuralink-ը 2016 թվականին։ Ընկերությունը մշակում է մարդու ուղեղում տեղադրվող չիպեր, որոնց կիրառություններից են համակարգիչը և այլ սարքերն ուժի միջոցով կառավարելը, ինչպես նաև բժշկության և պարալիզով մարդկանց ադապտացման լայն հնարավորությունների ստեղծումը։
Ներկայում հայտնի է տասը կամավորի մասին, որոնց մեջ ներմուծվել են Neuralink-ի չիպերը։ Սարքերը դեռ գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։ Մասքը նախկինում հայտնել էր, որ 2029 թվականին նախատեսում է տեղադրել 2 հազար, իսկ 2030-ին՝ 10 հազար իմպլանտ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում