Հնդկաստանի կառավարությունը հանել է որոշ սահմանափակումներ և թույլատրել է երկրի խոշորագույն ազգային բանկերին առանց Հնդկաստանի պահուստային բանկի (RBI, Կենտրոնական բանկ) նախնական թույլտվության բացել «Ինդիա Վոստրո» (India Vostro) հատուկ ռուփիային հաշիվներ՝ արտասահմանյան բանկ-կորրեսպոնդենտների համար։
Ինչպես հաղորդում է The Times of India-ն, այս քայլը, որն ընդունվել է ԱՄՆ-ի կողմից հնդկական արտահանման մաքսատուրքերի բարձրացման ֆոնին, կնպաստի Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ազգային արժույթներով առևտրի հեշտացմանը։ «Ինդիա Վոստրո» հաշիվների սահմանափակումների թուլացումը, որոնք վերաբերում են հատուկ ռուփիային հաշիվների համակարգին (Special Rupee Vostro Accounts — SRVA), կդյուրացնի Հնդկաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը՝ թույլ տալով իրականացնել արագ և արդյունավետ հաշվարկներ առանց երրորդ երկրների արժույթների կոնվերտացիայի։ Այս փոփոխությունը կվերացնի ինչպես նախկինում անհրաժեշտ RBI-ի նախնական թույլտվությունը և կկրճատի հաշվարկների ժամկետները։
Բացի այդ, Հնդկաստանի Կենտրոնական բանկը թույլ է տվել ռուսական բանկերին օգտագործել India Vostro հաշիվներում կուտակված ռուփիները՝ ներդրումներ կատարելու համար հնդկական պետական պարտատոմսերում և գանձապետական պարտատոմսերում, ինչպես նաև ռուսական ապրանքներ արտահանելու երրորդ երկրներ՝ ստանալով վճարում այդ երկրների արժույթներով։ Նախատեսվում է նաև մշակել ռուփիները ռուբլու փոխարկման մեխանիզմ՝ խուսափելու ԱՄՆ դոլարի թանկարժեք փոխարկումից, ստեղծել վճարումների հաստատման համակարգեր և ուսումնասիրել SWIFT համակարգին այլընտրանքային ուղիներ։
Ավելի վաղ Հնդկաստանի Կենտրոնական բանկը հաստատել էր ռուսական 34 բանկերի դիմումներ՝ 14 հնդկական առևտրային վարկային բանկերում ռուփիով հատուկ հաշիվներ բացելու համար, ինչը թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև ավելացնել Հնդկաստանի արտահանումը Ռուսաստան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում