ՌԴ Կառավարությունը հատկացրել է 16,6 մլրդ ռուբլի ճանապարհների վերանորոգման համար:
Նախատեսված միջոցները կստանան Ռուսաստանի 11 տարածաշրջաններ։ Օրինակ՝ ճանապարհների կառուցման և վերակառուցման համար սուբսիդիաներ կտրամադրվեն Ադիգեային, Ուդմուրթիային, Խաբարովսկի երկրամասին, Բրյանսկի և Մոսկվայի մարզերին, ինչպես նաև Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգին։
Ճանապարհները նորմատիվ վիճակի բերելու և ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման համար միջոցներ կհատկացվեն Բելգորոդի, Բրյանսկի, Կիրովի, Կուրսկի, Սմոլենսկի և Տվերի մարզերին։
Ամենաշատ միջոցները կուղղվեն Մոսկվայի մարզին՝ 9 մլրդ ռուբլի, իսկ ամենաքիչը՝ Կիրովի մարզին՝ 30 մլն ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում