Թուրքիայի «Բանկային կարգավորման և վերահսկման հանձնաժողովի» տվյալների համաձայն՝ 2025-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկային քարտերի պարտքը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:
Նշվում է, որ պարտքը, աճելով 55.22%-ով, հասել է 2.4 տրիլիոն թուրքական լիրայի, ինչն էլ համարժեք է շուրջ 59 միլիոն ԱՄՆ դոլարին:
Այս ցուցանիշը բացատրվում է նրանով, որ անհատական վարկային քարտերի տոկոսադրույքները Թուրքիայում ավելի ցածր են քան այլ վարկատեսակները, ինչն էլ մարդկանց դրդում է ավելի շատ օգտվել հենց նմանատիպ քարտերից։
Թուրքական մամուլում վարկային պարտքերի նման բեռը հիմնականում բնութագրվում է այս կերպ. «Քաղաքացին ապրում է պարտքով»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում