Կրիպտոբորսա Bullish-ը IPO-ի ընթացքում ներգրավել է 1,1 միլիարդ դոլար

1 Min Read

Bloomberg-ի տեղեկացմամբ՝ Bullish ընկերությունը, որը կառավարում է համանուն կրիպտոբորսան և պատկանում է CoinDesk մասնագիտացված լրատվամիջոցին, իրականացրել է առաջնային հրապարակային առաջարկ (IPO) և ներգրավել 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ակցիաները վաճառվել են մեկ հատը 37 դոլարով, ինչը բարձր է նախկինում հայտարարված 32–33 դոլարի միջակայքից։ Ակցիաները կառևորվեն BLSH տիկերով։

Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 30 միլիոն բաժնետոմս։ Այս գնի հիման վրա Bullish-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է մոտ 5,4 միլիարդ դոլար։ SEC-ին ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ IPO-ի պահանջարկը ավելի քան 20 անգամ գերազանցել է առաջարկը։ BlackRock-ը և ARK Invest-ը հետաքրքրություն են հայտնել մինչև 200 միլիոն դոլարի բաժնետոմսերի գնման հարցում։

Թեև Bullish ապրանքանիշը լայն հանրությանը քիչ հայտնի է, բորսան մտնում է կրիպտոշուկայի խոշորագույն խաղացողների շարքը։ Ընկերությունը ստեղծվել է BlockOne նախագծի թիմի կողմից, որը պատմության ամենամեծ ICO-ի ընթացքում հավաքել էր 4 միլիարդ դոլար՝ EOS թոքենը թողարկելու համար։ Bullish-ի ներդրողների թվում է Պիտեր Թիլի հիմնադրամը, իսկ ընկերությունը ղեկավարում է Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախկին նախագահ Թոմ Ֆարլին։

Բորսան հիմնականում ուղղված է ինստիտուցիոնալ հաճախորդներին։ 2023 թվականին այն ձեռք բերեց CoinDesk լրատվամիջոցը՝ դառնալով քիչ թվով կրիպտոընկերություններից մեկը, որն ունի հեղինակավոր ոլորտային ԶԼՄ։

Bullish-ի բորսա դուրս գալու մասին լուրերը հայտնվել էին դեռ հունիսին, երբ հրապարակվել էր նյութ՝ նախագծի ակունքների, ներսի խաղացողների և ֆինանսավորման աղբյուրների մասին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով