Չինաստանի իշխանությունները հորդորում են տեղական ընկերություններին զերծ մնալ Nvidia H20 պրոցեսորների օգտագործումից

1 Min Read

Չինաստանի իշխանությունները խստորեն հորորում են տեղական ընկերություններին զերծ մնալ Nvidia H20 պրոցեսորների օգտագործումից, հատկապես կառավարական նախագծերում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին չինական ընկերություններին նամակներ են ուղարկվել, որոնցում խորհուրդ է տրվում չօգտագործել Nvidia չիպեր, ինչպես նաև AMD արագացուցիչներ։ Աղբյուրները նշել են, որ այդ նամակներից մի քանիսում բիզնեսներին հարց է ուղղվել, թե ինչու են նրանք ընտրում ամերիկյան պրոցեսորներ չինական գործընկերների փոխարեն։

Պեկինը մտահոգություն է հայտնում, որ Nvidia-ի արտադրանքը կարող է պարունակել գտնվելու վայրի հետևման և հեռակառավարվող անջատման գործառույթներ։ Bloomberg-ը նշում է, որ ամերիկյան չիպերից հրաժարվելու առաջարկությունը կարող է բարդացնել Nvidia-ի և AMD-ի մատակարարումները աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային շուկային։

Մեկ օր առաջ Financial Times-ը և The New York Times-ը հայտնել էին, որ Nvidia-ն և AMD-ն համաձայնության են եկել ԱՄՆ իշխանությունների հետ Չինաստան չիպեր արտահանելու լիցենզիա ստանալու համար՝ չինական շուկայում արհեստական ինտելեկտի արտադրանքի վաճառքից ստացված եկամտի 15%-ը վճարելու դիմաց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով