Վրաստանում բնակվելու համար ռուսներին նոր պահանջ է առաջադրվում

1 Min Read

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վրաստանի իշխանությունները սկսել են պահանջել Ռուսաստանի քաղաքացիներից քրեական անցյալի բացակայության մասին տեղեկանք՝ բնակության թույլտվություն ստանալու և այն երկարաձգելու համար։

Այժմ ռուսներին Վրաստանում բնակության թույլտվություն տրամադրելը կարող է մերժվել, եթե նրանք գտնվում են քրեական հետապնդման տակ կամ դատապարտվել են վերջին 5 տարվա ընթացքում կատարված քրեական հանցագործության համար։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ դիմորդը պետք է ներկայացնի համապատասխան մարմնի կողմից տրված և սահմանված կարգով վավերացված տեղեկանք։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով