Տեսչական մարմնի մասնագետների կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը, որի վրա տեղադրված կուտակիչների և այլ սարքավորումներով իրականացվում է ավտոմեքենաների մեթան գազով լիցքավորում՝ շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ն սահմանված կարգով հաշվառված չէ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց ռեեստրում հաշվառման և տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ կամ բնական, կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքների արդյունքում արգելվել է «Ա. Եղիազարյան» ՍՊ ընկերության աշխատողներին և այլ անձանց իրականացնել վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում որպես շարժական լցակայան շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է։