Որքա՞ն զբոսաշրջիկ է  եկել Հայաստան 

1 Min Read

2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237.603 զբոսաշրջիկ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
մայիսին՝ 181.436,
հունիսին՝ 215.253,
հուլիսին՝ 263.592:
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176.384, 199.159 և 255.706 զբոսաշրջիկներ»,- գրել է Պապոյանը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով