Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2025-ի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայի կողմից արտահանված ապրանքների ծավալների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նշված ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ծավալներըն աճել են 4.1 տոկոսով՝ հասնելով 131.4 մլրդ դոլարի:
Այդ ժամանակահատվածում Թուրքիայի համար ամենակարևոր առևտրային գործընկերը եղել է ԵՄ-ն։ Դեպի ԵՄ անդամ երկրներ կատարված արտահանման ծավալներում գրանցվել է շեշտակի աճ։
Ընդգծվում է, որ եթե 2024-ի նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները կազմել էին 53.4 մլրդ դոլար, ապա 2025-ին այն աճել է 8 տոկոսով և հասել 57.7 մլրդ դոլարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում