ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են երկարաձգել սակագնային «զինադադարը»

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը, ամենայն հավանականությամբ, համաձայնության կգան Չինաստանի հետ և կերկարաձգեն մաքսային տուրքերի վերաբերյալ գործող համաձայնագրերը 90 օրով, հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

«Կարծես թե նրանք [Թրամփը և ԱՄՆ բանակցային թիմը] կհամաձայնության կգան և կերկարաձգեն [համաձայնագրերը] ևս 90 օրով», — ասել է նա Fox Business-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է ամերիկացի առաջնորդի վրա։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 28-29-ին Ստոկհոլմում։ Միևնույն ժամանակ, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել լրացուցիչ ներմուծման տուրքերի կասեցման ժամկետը երկարաձգելու հարցում։

Չինացի բանակցողները հայտարարել են, որ երկարաձգման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում է, որ բոլոր պայմանները նախ պետք է հաստատվեն Թրամփի կողմից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով