ԱՄՆ-ն պատրաստ է ստանալ 50 միլիարդ դոլարի մաքսատուրքեր

1 Min Read

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտենում է մաքսատուրքերից ամսական եկամուտների մոտ 50 միլիարդ դոլարի մակարդակին։

«Անցյալ ամիս (մաքսատուրքերից բյուջե մուտքագրվող եկամուտների) ընդհանուր գումարը մի փոքր ավելի քան 30 միլիարդ դոլար էր։ Կեսգիշերից ի վեր մաքսատուրքերը բարձրացվել են։ Ես կարծում եմ, որ մենք մոտենում ենք ամսական 50 միլիարդ դոլարի մաքսատուրքային եկամուտների», — ասել է նա Fox Business-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ փոխադարձ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ի կեսգիշերից։ Օգոստոսի 1-ին ամերիկացի առաջնորդը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով մաքսատուրքերը 15%-ից մինչև 41% են սահմանվում ավելի քան 60 երկրների և Եվրամիության նկատմամբ։ Ամենաբարձր դրույքաչափերը սահմանվել են Սիրիայի (41%), Լաոսի (40%), Մյանմայի (40%), Շվեյցարիայի (39%), Իրաքի (35%) և Սերբիայի (35%) համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով