Ռուսաստանը և Ղազախստանը սկսել են առաջին ԱԷԿ-ի շինարարությունը

1 Min Read

Ռուսաստանը և Ղազախստանը սկսել են Կենտրոնական Ասիայի հանրապետությունում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը, հաղորդում է Tengrinews-ը։

ԱԷԿ-ը կկառուցվի երկրի հարավ-արևելքում գտնվող Ուլքեն գյուղում։ Գլխավոր կապալառուն «Ռոսատոմ»-ն է։ Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2035-2036 թվականներին։

Ինչպես արարողության ժամանակ նշել է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը, նախագծի իրականացումը թույլ կտա Ղազախստանին ձևավորել բարձր որակավորում ունեցող մասնագետների նոր սերունդ, ամրապնդել հետազոտական բազան և ստեղծել պայմաններ կրթական և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Ղազախստանի Ալմաթիի մարզի Ժամբիլի շրջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման որոշումը կայացվել է 2024 թվականի հանրաքվեով։ 2025 թվականի փետրվարին կառավարությունը վերջնականապես հաստատել է շինարարության վայրը։ Հունիսին հայտարարվել է, որ «Ռոսատոմ»-ը կղեկավարի նախագիծը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով