Այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է փոխել այս փաստաթուղթը Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում՝ Փաշինյանը պատասխանել է․
«Այս նախագծով Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, որը մենք 30 տարի չունենք։ Երևանը կապ կստանա Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանը մուտք կունենա տարածաշրջան։ Կա մի տեսություն, որ իրադարձությունների նման զարգացումը խնդիր է ՌԴ-ի և Իրանի շահերի համար, բայց եկեք այլ տեսանկյունից նայենք` դա կարող է լավ հնարավորություն դառնալ ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական փոխգործակցության համար»,– ասել է Փաշինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում