«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, գրում է Hetq.am-ը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թ. հուլիսի 15-ի հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 18.07.2025թ. «Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին» որոշում էր կայացրել։ Նարեկ Կարապետյանը պահանջում է ճանաչել վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը։
Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։